▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում, ի՞նչ խնդիր կա»․ Բագրատ Սրբազան

«Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում, ի՞նչ խնդիր կա, տարօրինա՞կ է։ Վեհափառը որ վայրկյանին ցանկանում է՝ հանդիպում ենք, մենք ենք խնդրում՝ հանդիպում ենք, նորմալ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդադառնալով տեղեկություններին, որ ինքը նախօրեին հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել էր․ «Նախօրեին տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արքեպս․ Գալստանյանի հետ։ Մասնակցել են երկու այլ եպիսկոպոսներ։ Հուսամ, սրբազան հայրը ականջալուր կլինի վեհափառի և սրբազան հայրերի հորդորներին, կգտնվի իր եկեղեցական կոչման բարձրության վրա, թույլ չի տա սասանել Ամենայն հայոց կաթողիկոսական գահը և հայ եկեղեցու հեղինակությունն ու վարկը։
Վաղը սպասենք ստեղծված իրավիճակի և եկեղեցու մասնակցության վերաբերյալ Մայր աթոռի պարզաբանմանը»։

***

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 18:30-ին, շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում․ «Կարևոր ուղերձներ են հնչելու»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее