«Քաղցած սպասում են» հաղորդումը հյուրընկավել էր ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանի տանը: Վերջինս ներկայումս աշխատում է կանանց բռնության դեմ պայքարող կենտրոնում:
Անժելան զրույցի ընթացքում խոստովանել է, որ ԱՄՆ-ում տևական ժամանակ բնակվել է Գլենդելում և ապրել է դժոխքում, քանի որ տեղի հայությունը շատ ավելի պահպանողական և երկակի ստանդարտներով է ապրում: Դերասանուհին այդ ձևով ակնարկում էր հայ համայնքի վերաբերմունքի մասին իր սկանդալային պատմության նկատմամբ: Անժելան նաև նշել է, որ շատ դժվար օրեր է ունեցել, սակայն չի ցանկացել մանրամասնել, թե ինչ տեսակ աշխատանքներ է ստիպված եղել կատարել, երբ նոր էր ԱՄՆ տեղափոխվել:
Դիտեք նաև՝