▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վա՜յ, հորս արև, էս ինչ կուպե ենք ընկել…

Hraparak.am-ը գրում է.

Հ3-ով հեռարձակվող «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հեղինակային հաղորդումը բազում մարդկային որակների բացահայտման անսպառ աղբյուր է:

Ոչ ստանդարտ հարցերը շատ հաճախ զրուցակցին դնում են «եսի բնական վիճակի մեջ», ու մարդը մոռանում է, որ ինքը միայնակ չէ ու պատասխանատվություն ունի հանրության առաջ:

Շաբաթ օրը նայում էի հաղորդումը: Սեյրան Սարոյանն էր հյուրը: Գեներալ, պատգամավոր: Գիտեի, որ մի «հանճարեղ բան պիտի ասի», բայց այդքա՜ն «հանճարեղ»:

 Լրագրողը հարցնում է.

 -Գիտե՞ք, որ վաղը Անառակի կիրակին է:

Գեներալն էլ պատասխանում է.

-Անառակները կիմանան, ես ի՞նչ իմանամ:

Մի կողմ դնելով Կարմենի անսպառ համբերությունն ու նրբանկատությունը, անցնենք մեր հավատավոր ժողովրդին:

Ստացվում է՝ իմացողներս անառակնե՞ր ենք, որ գիտենք արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը, որ կոչվում է «Անառակի կիրակի»:

Նման պատասխանը լուրջ ընդունելն էլ անլրջություն է, բայց չգիտես ինչու սպասում էի, որ Կարմենը կասի՝ վա՜յ, հորս արև, էս ինչ կուպե ենք ընկել:

Հասմիկ Բաբաջանյան  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее