Բագրատ Սրբազանը վերադարձավ հրապարակի բեմ ու կոչ արեց վաղվանից` առավոտ ժամը տասից, մի քանի օր դիմել անհնազանդության ակցիաների: Նա դիմեց ուսանողներին, «բոլոր այն գործարարներին, ում համար փողն ամենակարևոր արժեքը չէ» և բոլորին` պայքարել ևս մի քանի օր: «Ես հավես չունեմ մի քանի ամիս դրսերը մնալու, այս ու այնկողմ քայլելու: Մաքսիմում 7-10 օր, ինչքան օրինական գործընթացը կպահանջվի: Վաղվանից բուհերը պիտի չաշխատեն: Ոչ ոք թող ինքնագործունեությամբ չզբաղվի, այլապես անընդհատ սադրանքներ կլինեն»,- ասաց նա: ***
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Իմպիչմենտի փուլը *** «Ի՞նչ է կատարվում այդտեղ»,- մատնացույց անելով ժողովրդի մեջ մխրճված դեղին բեռնատարը, նշեց հրապարակի բեմ բարձրացած Բագրատ Սրբազանը: Ավելի ուշ նա հավելեց. «Փաստորեն մեքենան քշել են ժողովրդի վրա: Սա սադրանք է, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ժողովուրդ, որդ որ մոտիկ եք, հանգիստ կերպով բացատրեք վարորդին, որ չի կարելի; Խնդրում եմ` առանց բռնության»,- հորդորեց Սրբազանը: Առանց բռնության, սակայն, չհաջողվեց, տեսանյութում պարզ երևում է, որ բեռնատարի մեջ մի քանի մարդ հարվածներ է հասցնում մյուսին, հավանաբար` վարորդին |
«Վաղվանից` անհնազանդության ակցիաներ». Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet