▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վաղը Նիկոլ Փաշինյանը գնում է` վերջին անգամ այցելելու Սարդարապատ». Բագրատ Սրբազան

Սարդարապատ ուղևորվելուց առաջ Բագրատ Սրբազանը հակիրճ պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին` ինչու է վաղը Փաշինյանը գնում Սարդարապատ, չէ՞ որ դա պատմական Հայաստանի տոնն է, նա պատասխանեց. «Գնում է` վերջին անգամ այցելելու»: Հավելյալ հարցին` որպես վարչապե՞տ վերջին անգամ, թե՞ առհասարակ, նա պատասխանեց. «Որպես վարչապետ, երևի»:

***

«Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօրվա ակցիայից ու մասնակիցներից, ժողովրդից շատ գոհ է, բայց

«ոստիկաններն այլանդակ վարք են դրսևորում»:

«30 հոգով մեկ մարդու վրա են հարձակվում, տղային, ազդանշան տալու համար, գլուխը ջարդում են»:

***

«Գիտեմ, լսել եմ, որ հատուկ ջոկատայիններին սովորական ոստիկանական համազգեստ են հագցնում, միևնույն ժամանակ էլ շաբաթը 40 հազար դրամ պարգևավճար են տալիս, խուլիգան են: Ինչքան վախի ամպլիտուդը բարձրանում է, էնքան վայրագ են դառնում»,- ասաց Բագրատ Սրբազանը:

***

Դեպի Սարդարապատ ուղևորվելուց առաջ Բագրատ Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, որ Արման Թաթոյանը շարժման սկզբում աչքի էր ընկնում, սակայն հիմա` ոչ, նա պատասխանեց. «Արման Թաթոյանն իմ եղբայրն է` հարազատ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее