▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Ավետիսյանի կոչը երիտասարդությանը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից

«Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել է երիտասարդությանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

 

«Սիրելի երիտասարդներ,

Թրքաբարո վարչախումբը ոտնահարել է մեր բոլոր սրբությունները: Միայն այն, որ հայ ազատագրական զինյալ պայքարի ռահվիրաններից մեկը, Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկեր և գաղափարա-քաղաքական գործիչ Ալեք Ենիգոմշյանը շինծու մեղադրանքով կալանավորված է, խոսում է Հայաստանում թրքաբոլշևիկյան տիրապետության մասին:

Ալեք Ենիգոմշյանը մեր դարավոր ոսոխի դեմ զինյալ ազատագրական պայքարի ընթացքում կորցրել է տեսողությունը և ձեռքը, սակայն մնացել է Հայրենիքի պաշտպանության դիրքերում և՝ որպես հայի անկոտրում ոգու օրինակ ու հաղթանակի փարոս բոլորիս համար:

 

Եթե բանտարկված է Ալեք Ենիգոմշյանը, ուրեմն, բանտարկված է Հայրենիքը, նրա ազատությունն ու արժանապատվությունը:
Հայ երիտասարդություն, դու չես կարող գլուխդ բարձին դնել և ապրել առօրյա կյանքով, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում:

Եթե բանտարկված է Ալեք Ենիգոմշյանը, ուրեմն, բանտարկված է Հայրենիքը, նրա ազատությունն ու արժանապատվությունը:Հայ երիտասարդություն, դու չես կարող գլուխդ բարձին դնել և ապրել առօրյա կյանքով, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում:

Սասնա Ծռեր խմբավորման անունից և Ալեքի հայրենանվեր կենսագրության հանդեպ պարտքի իրավունքով կոչ են անում ոտքի ելնել և օր ու գիշեր հանգիստ չտալ թրքաբարո վարչախմբին՝ հատկապես Նալբանդյան փողոցի տխրահռչակ շենքի մոտ, և պարտադրել, որ նա ազատ արձակի մեր կենդանի լեգենդին»:

 

Վարուժան Ավետիսյան

Վարդաշեն ՔԿՀ

06.օգոստոսի 2016թ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее