«Այսօր կյանքն է թանկացել, ամեն ինչի գինն է բարձրացել, ինչի միայն ուղևարձի՞ գինն է: Էլ վարորդներ չունենք, ոչ ոք չի ցանկանում նախկին պայմաններով աշխատել, իսկ ես, եթե շարունակեմ 100 դրամով սպասարկել, որտեղի՞ց եմ բարձրացնելու վարորդների աշխատավարձը»,- խոսելով ուղևարձի սակագնի թանկացման մասին՝ Asekose.am-ի հետ զրույցում նշել է «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ հիմնադիր Վալերի Խաչատրյանը:
Նրա խոսքերով այսօր երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթներին էլ ոչ ոք չի ուզում մասնակցել, քանի որ հաշվարկների արդյունքում հասկանում են, որ ստիպված են վնասներ կրել. «Էլ ի վիճակի չենք, այս հարցը բարձրաձայնել ենք դեռևս 2008 թվականին, սակայն մինչ այսօր ոչ մի լուծում չի տրվել, խեղդվելով աշխատում ենք, բայց այլևս անհնար է»,- ընդգծեց Վալերի Խաչատրյանը, փաստելով, որ ուղևարձի չթանկացման պարագայում ինքը ստիպված կլինի դիմում գրել ու հրաժարվել իր երթուղիներից: Մանրամասները տեսանյութում: