Օրերս, ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբի ակտիվ խմբակից Թամարա Դանիելյանը խմբում կիսվել էր Դավիթ Մկրտչյանի հետ տեղի ունեցած նախադեպային իրադարձությամբ:
Բանն այն է, որ կարմիր գծերի տուգանքը վճարելուց հետո նա բողոքարկել էր և հետ ստացել վճարված գումարը: Սա իր թվով առաջին տուգանք էր վճարովի կայանատեղիում առանց սահմանված տուրքի վճարման կայանելու համար: Որոշումը կարող եք տեսնել այստեղ: Մինչ տուգանվելու այս դեպքը, վարորդը պարտաճանաչ կերպով վճարել է կարմիր գծերում կայանելու համար նախատեսված վճարները: Այս անգամ տուգանվել է ընդամենը 8 րոպե կայանելու համար: Եվ այնուհետև, առհասարակ, սկսել է չվճարել կարմիր գծերում կայանման համար: Առաջին անգամ բողոքարկել է և սխալ լինելու պատճառով բողոքը մերժվել է: Դրանից հետո տուգանքի գումարը վճարել է առցանց: Սակայն որոշել է, այնուամենայնիվ, վերադաս բողոք ներկայացնել՝ տեսանյութ տրամադրելու պահանջով: Բողոքը կցվում է: Բողոք ներկայացնելուց հետո, շատ ուշ, կրկին դիմում-հիշեցումից հետո քաղաքապետարանը պատասխանել է, որ անվավեր է ճանաչել տուգանքի որոշումը: Վարչական տույժը կարճելու մասին որոշումը կցվում է: Այնուհետև, վճարված գումարը հետ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելուց 20 օր անց վարորդը քաղաքապետարանից ստանում է գրություն՝ գումարը հետ փոխանցած լինելու բովանդակությամբ:
Հ.Գ.
Շնորհակալություն Թամարա Դանիելյանին իր փորձով մեզ հետ կիսվելու համար:
Այս մասին կարդում ենք Տուգանք.am կայքում