Արդեն մեկ տարի է, հետաձգվում է անվանի գրող, նշանավոր հրապարակախոս, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսությունը: Դավադրաբար սպանված ազգային-հանրային գործչի հոբելյանը, պարզվում է, հետաձգվում է նրա կանանցից մեկի` Էմմա Պետրոսյանի, ամբիցիաների և անսահման փառասիրության պատճառով: ՀՀ մշակույթի նախարարությունը հատկացրել է մեկ միլիոն դրամ` հանդիսության կազմակերպման համար, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն անվճար տրամադրել է դահլիճը: Սակայն այս կինն անընդհատ փնտրում է ,,զրնգուն,, անուններ, որոնք գրելու էին հանդիսության սցենարն ու բեմադրելու այն: Ի վերջո, նա կանգ առավ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի և տողերիս գրողի թեկնածությունների վրա... Վահե Շահվերդյանը հաստատ պատասխան չտվեց` ասելով, որ փոքր-ինչ անսովոր է իր համար գրողի հոբելյանի հանդիսության բեմադրությունը: Ապրիլի 23-ին տիկնոջն է ուղարկվել պատրաստի սցենարը, ի պատասխան որի` նա գրել է.
մեջբերում նամակից`
Շնորհակալություն, կարդացի, շատ հուզված եմ, կզանգահարեմ:
Շնորհակալ եմ: Էմմա
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ տիկինը ծածուկ, խաբելով բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին և արձակագիր, դերասան, թատերագիր, կինոսցենարիստ Հովհաննես Թեքգյոզյանին, թե դեռ սցենար գոյություն չունի, առաջարկել է գրել սցենարն ու բեմադրել հանդիսությունը: Իսկ այսօր տիկինը հեռախոսով, մոռանալով իրեն ուղարկված սցենարի և իր արձագանքի մասին, պնդում էր, թե ինձ չի ճանաչում, թե որևէ սցենարից ինքը տեղեկություն չունի...
Ինչու" այս ամենը դարձրեցի հանրության սեփականությունը: Որոշ կիսատ-պռատությունների թվում է, թե կարող են ծաղրել մտավորականներին, նրանց ձրի աշխատեցնել, իսկ հետո անցնել շանտաժի: Աղասի Այվազյանի տիկինը` Գրետա Վերդյան-Այվազյանը, ամեն ինչ անում է ամուսնու հիշատակի հավերժացման համար, սակայն բարձր է գնահատում բոլոր նրանց, ովքեր նվիրվում են այս գործին: Մինչդեռ Վարդգես Պետրոսյանի կանանցից մեկը, անարգելով ամուսնու հիշատակը, կամենում է անմահանալ նրա անվան ներքո... Պարզապես ամոթ է...
Ֆեյսբուք