▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդապետ Հարություն Պզտիկյանի հոգևոր ապրումները

 

Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանը, հինգշաբթի, նոյեմբերի 10-ին, 19.00-ին, ներկայացնում է Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանի անհատական ցուցահանդեսը:

Նաև նկարչությունն իբրև իր հոգու ապրումների թարգմանության ձև ընտրած վարդապետ Հարություն Պզտիկյանն իր հոգևոր մտորումները արտահայտել է նորովի աշխարհիկ ինքնադրսևորումներով: Նրա աշխատանքների ինքնատիպությունը լուսանկարչական ու գեղանկարչական տարրերի հետաքրքրական համադրության մեջ չէ միայն, այլ նախ և առաջ մտածողության ձևի, որով նա առանձնանում և ներկաներիս է հաղորդում իր զգացումները, ապրումները, տագնապներն ու մտահոգությունները՝ մարդու եւ աշխարհի մասին։ Հարություն Պզտիկյանի աշխատանքները կարելի է դիտել իբրև հոգևորի և աշխարհիկի յուրօրինակ սինթեզում. խորքի մեջՙ հոգևոր, նույնիսկ տարաշխարհիկ զգացողություններ, իսկ մակերեսներին՝ մեզ շատ ավելի ծանոթ «աշխարհիկ» դրսեւորումներՙ առավելապես կանանց կերպարներով, որոնց մեջ տենդագին ինչ-որ բան կա նկատելիորեն ընդգծվածՙ փախուստի նմանվող անելանելի իրավիճակներ, անորոշություն։

 

Իսկ թե ինչո՞ւ է իր աշխատանքներում ընդգծված կնոջ կերպարը, Հայր Հարությունը խորհրդանշական բացատրություն է տալիս. «Աստված տիեզերքը ստեղծեց, երկիրը ստեղծեց, Ադամը ստեղծեց, տեսավ, որ անկատար է, վերջավորության կինը ստեղծեց եւ ներդաշնակություն մը եղավ։ Ըմբռնեցեք հոգեւոր իմաստով ասիկա»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее