Արդեն տեղեկացրել ենք, որ մահացել է կինօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը: Վերջինս տևական ժամանակ էր, ինչ ԱՄՆ-ում պայքարում էր լեյկեմիայի դեմ: Հատկանշականն այն է, որ չնայած ծանր հիվանդությանը` Վարդանն Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում խոստովանել էր, որ թեպետ երբեմն հանձնվելու մտքեր լինում են, սակայն նա չի հանձնվում: Վարդանը որոշակի հպարտությամբ նշում էր, որ ռուս, ապա գերմանացի բժիշկները սխալվել էին, քանի որ իրեն ընդամենը մի քանի ամսվա կյանք էին կանխատեսել…
Դա միակ բժշկական սխալն էր, որը, թերևս, մեծ հույս էր տալիս: Վարդանին թվում էր, թե ամենավատն անցյալում է, իսկ ամենալավը` առջևում, չէ՞ որ դուստր ուներ:
«Իմ ուժի աղբյուրն առաջին հերթին իմ երեխան է՝ Մարիաննան»,-ասում էր Վարդանը` հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու… Ավաղ, ուժի աղբյուրն ավելի զորեղ չգտնվեց, քան մահը…
Ստորև առաջարկում ենք դիտել Ամերիկայի ձայնի պատրաստած ռեպորտաժը և հիշել Վարդանին հենց այսպիսին` պայքարող և չհանձնվող...