▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պողոսյանը՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն

armtimes.com-ը գրում է. Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես առաջիկայում չի վերանշանակվի: Ըստ նույն շրջանակների, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը մի շարք այլ նախարարների հետ միասին ապագա կառավարությունում չի ցանկանում նաեւ նրան տեսնել. հատկապես որ Սերժ Սարգսյանը Կարապետյանին կադրային փոփոխությունների հարցում ազատություն է տվել:

Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար է նշանակվելու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Մենք փորձեցինք  շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արփինե Հովհաննիսյանից եւ Վարդան Պողոսյանից: Երկուսն էլ, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեցին:   

Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее