Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ մարտի 3-ին հաշտության համաձայնագիր է ստորագրվել:
Հայտնի և սիրված դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ համաձայնագրով Վարդան Պետրոսյանը վճարում է 2 միլիոն դրամ գումար, իսկ տուժող կողմը հրաժարվում է բոլոր տեսակի պահանջներից:
Դատարանը, որ դեռ պետք է հաստատի համաձայնագիրը, այս գործով որոշումը հրապարակելու է մարտի 15-ին: