▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը նոր արշավ են սկսել Փաշինյանի դեմ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել: Մասնավորապես՝ «Հայկական վերածնունդ» եւ «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն եւ ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային եւ փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե դրանց մասնակցի ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Վերջերս ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպումից առաջ Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը պնդել են իրենց պայմանը:

Սվիտալսկին չի մերժել վերջիններիս, բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանի համար առանձին հանդիպում է կազմակերպել, մնացած քաղաքական ուժերի համար՝ առանձին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее