Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ընտանիքը։
Վարդան Օսկանյանի կինը Նանի Օսկանյանն է։
Նա մասնագիտությամբ մանկաբույժ է եւ ղեկավարում է«Առաջինը՝ երեխաներին» բարեգործական կազմակերպությունը։
Նանի Օսկանյանը ամուսնու մասին պատմում է, որ տանը նա համեստ, հանգիստ, ջերմ անձնավորություն է: «Տան մեջ` ոչ պահանջկոտ: Բայց որպես հայր խիստ է, եւ ես գնահատում եմ դա, որովհետեւ սիրում եմ, երբ տան ղեկավար անձը խիստ է»,- ասում է տիկին Օսկանյանը:
Նանի Օսկանյանը նշում է, որ ամուսինը տանը երբեք չի կիսվում աշխատանքային ու քաղաքական հարցերով։
«Տղամարդու կողքին կինը պետք է լինի զուսպ, նվիրված, բարի, եւ տղամարդը պետք է իմանա, որ իր կողքին միշտ կա մեկը, որին ինքը կարող է վստահել»,- նշում է Վարդան Օսկանյանի կինը: