▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Հարությունյանին ՊԵԿ նախագահ նշանակելու քաղաքական որոշումը կայացված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլևս կայացված են։ Ենթադրվում է, որ գալիք շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերն արդեն կհրապարակվեն։ Մեր տեղեկություններով՝այս կադրային փոփոխության մասին պաշտոնական հայտարարության ձգձգումը երկու պատճառ ունի, նախ Վարդան Հարությունյանը պետք է հանձնի գլխավոր տնօրենի գործառույթները, ինչի համար ժամանակ է հարկավոր։ Մյուս կողմից էլ իշխանական քարոզչության տեսանկյունից նախընտրելի է, որ շաբաթը մեկ առանցքային փոփոխություն ներկայացվի հանրությանը, որպեսզի իշխանությունների վերափոխման շոուն, որը արդեն մոտ մեկ ամիս է՝ ընթանում է, հնարավորինս երկար շարունակվի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее