▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Այվազյանի եղբոր ապօրինի գազալցակայանը նորից գործում է.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» ամիսներ առաջ գրել էր, որ Չարենցավանում վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանի գազալցակայանը փակվել էր՝ հայտնաբերված խախտումների պատճառով:

Թեեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում եւ գազա եւ բենզալցակայանները, սակայն Այվազյանի գազալցակայանը գործում է:

Մեզ հասած տեղեկություններով՝ գազալցակայանն անգամ գործելու թույլտվություն չունի, չի համապատասխանում չափորոշիչներին (գազալցակայանը շենք-շինությունից պետք է 50 մ հեռու լինի, մինչդեռ այս գազալցակայանի դեպքում՝ չափորոշիչը պահպանված չէ):

Թե ինչո՞ւ են պատկան կառույցները աչք փակում այս ամենի վրա, պարզ չէ, չնայած որ գործադիր մարմնի կողմից մի քանի անգամ խնդրի մասին խոսվել է: Կարելի է միայն ենթադրել, որ չփակելու պատճառը գուցե նախընտրական իրավիճակը լինի: Գուցե Այվազյանին չե՞ն ուզում նեղացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее