Այվազյան Վարդանը մտածում է, թե ինչ-որ մեկին կարող է զարմացնել նրանով, որ ինքը երիտասարդ տարիներին «գռուզչիկ» է աշխատել ու սա այն դեպքում, որ շուրջբոլորը բարձրագույն կրթությամբ տաքսիստներ, առևտրականներ, բանվորներ, վարսավիրներ են: «Կոկորդ կրծելու» փոխարեն այնպես աշխատեք, որ էս երկրում մարդիկ կարմիր դիպլոմով բոմժի կյանքով չապրեն: Մարդիկ մոռանում են, որ երկիրը փոքր է, և ժողովուրդը գիտի` ով ինչ կյանքով է ապրում ու որտեղից իրեն այդ հարստությունը:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ այսօր Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած թեժ քննարկումներից հետո, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը միջանցքում սկսել է հոխորտալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա, իսկ ավելի ուշ վիրավորել է լրագրող Գոհար Վեզիրյանին: