▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի փեսան նրա հետ չի շփվում

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է իր կնոջ հայրը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն վերաբերվում աշխատանքի մեջ, հայտարարեց, որ նրա հետ աշխատանքի մեջ չի շփվում:

«Ես Կարեն Կարապետյանի հետ փոխնախարարի կարգավիճակով չեմ շփվում, նրա հետ աշխատանքային անմիջական շփում չունեմ, ես աշխատում եմ մեր նախարարի՝ Աշոտ Մանուկյանի հետ»,- ասաց փոխնախարարը: Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ վարչապետի խորհրդականներն ու օգնականներն իր ընկերներն են, Հարությունյանը չժխտեց: «Ես շատերին եմ ճանաչում, բայց դա ընդհանրապես չի ենթադրում, որ նրանք այնտեղ են, քանի որ իմ ընկերներն են: Որ կարդաք նրանց կենսագրություններն ու անցած ճանապարհը, կհասկանաք, թե իրենք ինչու են նշանակվել»,- ասաց Հարությունյանը։ Նա ընդգծեց, որ այդ մարդկանց նշանակմանը որևէ առնչություն չի ունեցել:

Նյութի աղբյուրը` Sputnik.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее