▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի որդին «դաբրո» է բաժանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն օրերս իր աշխատասենյակ է կանչել Արարատի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի թեկնածուներին եւ տեղեկացրել, թե ով պետք է մնա, իսկ ով ինքնաբացարկ ներկայացնի:

Մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին ասել է, որ Բաղրամյանի գործող գյուղապետ Սոսիկ Բենիամինյանը պետք է «վերընտրվի»: Այլ կերպ ասած՝ «դաբրոն» գործող գյուղապետն է ստացել:

Արդյունքում, գյուղապետի թեկնածուներ Հրայր Հարությունյանն ու Վարդան Սաֆարյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ու ընտրապայքարից դուրս եկել:

«Ժողովուրդը» փորձեց խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանից: Ի պատասխան՝ նա ասաց. «Արգամ Աբրահամյանը ընտրություններով չի զբաղվում, մանավանդ գյուղերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее