▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի «ԵՐԳԸ ԵՐԳՎԱԾ Է»

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ «Ժողովուրդի» հարցազրույցից մի հատված.


-Պարոն Ուրիխանյան, Սերժ Սարգսյանի կողմից կառավարությանն արված նկատողությունների հետ կապված ԲՀԿ-ն ինչ վերաբերմունք ունի:

-Ես ուրախ եմ, որ այն հարցերը, որոնք մենք անընդմեջ օրակարգային ենք համարել, այսօր արդեն օրակարգային են դարձել քաղաքական մեծամասնության ու նրա առաջնորդի համար: Ես զարմացած եմ, թե ինչու վարչապետն այդ նկատողությունները որակեց սթափեցնող, քանզի արդյոք սթափեցնող չեն համարվում ժողովրդի, հասարակության, քաղաքական ուժերի, այդ թվում և` առաջին հերթին ԲՀԿ-ի անընդմեջ դիտարկումը, մեկնաբանությունը, քննադատությունը կաբինետի գործունեության առնչությամբ: Ուզում եմ հույս հայտնել, ուզում եմ հավատալ, որ այս իրադարձությունը կբերի որևէ գործնական փոփոխության, և կառավարության գործունեությունը, կախված փոփոխություններից, կհանի Հայաստանի Հանրապետությունը դեպի զարգացման ու առաջընթացի փուլ, ինչի համար էլ, անշուշտ, անհրաժեշտ են ռադիկալ բարեփոխումներ:

-Եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվի, արդյոք ԲՀԿ-ն կվերանայի իր դիրքորոշումը՝ կապված կոալիցիայի հետ: Հնարավո՞ր է` այդ պաշտոնանկությունից հետո ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կրկին կոալիցիոն հուշագիր ստորագրեն:

-ԲՀԿ-ն մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը թե´ մասնակի, թե´ամբողջական կառավարում ստանձնելու, պատասխանատվության տակ մտնելու մասին, բայց միմիայն այն պարագայում, եթե մենք հնարավորություն ունենանք իրականացնել մեր ուրույն քաղաքական կուրսը, կաշկանդված չլինել որևէ այլ նախապայմանով մեզ հրամցվող պարտադրանքով և ցանկացած այլ կաշկանդող հանգամանքներով:

-Այսինքն՝ դուք նախապայման եք դնում, որ միայն ա՞յդ դեպքում կոալիցիա կկազմեք ու կվերանայեք Ձեր դիրքորոշումը:

-Մենք կարող ենք, այո´, վերանայել համատեղ կառավարման առումով մեր մոտեցումը միայն այն պարագայում, եթե մենք հնարավորություն ունենանք մեր սեփական քաղաքականությունն իրականացնել, հաշվետու լինել միայն մեր ընտրողների առաջ:
-Վարչապետի հնարավոր պաշտոնանկությունից հետո ԲՀԿ-ն արդյոք նախագահական ընտրությունների ժամանակ չի սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

-Ոչ մի դեպքում ոչ մի բան` նախագահական ընտրությունների հետ կապված, չեմ ասի, որովհետեւ տակտիկական առումով մենք նախագահական ընտրությունների մասին խոսելու ենք միայն նպատակահարմար պահին: Ճիշտ այն պատեհ պահին, որի մասին բազմիցս ասել ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее