«Քանի որ անվադողերի թեման շարունակում է շահարկվել` ցանկանում եմ պարզաբանել, որ վարչապետի ծառայողական ավտոմեքենայի անվտանգ շահագործման անհրաժեշտությունից ելնելով , ՀՀ կառավարության աշխատակազմի 2016 թվականի գնումների պլանով անվադողերի ձեռքբերումը նախատեսված է եղել, քանի որ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ժամանակ առ ժամանակ առաջանում է անվադողերը փոխելու անհրաժեշտություն: Կապված վերջին իրադարձությունների հետ` ՀՀ կառավարության աշխատակազմը, չնայած նրան, որ մրցույթը հայտարարվել էր, արդեն տևական ժամանակ է (լրատվամիջոցի հրապարակումից շատ ավելի վաղ) ինչ հրաժարվել է նոր անվադողեր ձեռք բերելու մտադրությունից»-այսպես է արձագանքել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի՝ Գոհար Պողոսյանը մամուլի հրապարակումներին, ըստ որոնց Կառավարությունը ցանկանում է գնել ավտոմեքենայի 4 հատ անիվ, որոնցից յուրաքանչյուրն արժի 464.000 դրամ կամ 960 դոլար:
Վարչապետի ծառայողական ավտոմեքենայի անիվների մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet