▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը վերականգնելու է Երևանում պայթեցված Առաջին տպարանի շենքը ...

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին:

Գուցե լավ է, որ վարչապետը զբաղվում է շենքը պայթեցնելու հարցով՝ թեկուզ այն պայթեցնելուց օրեր հետո:

Բայց վարչապետը չի խոսում՝ 90 տարվա շենքն ընդհանրապես քանդելու մասին, խոսքը՝ միայն պայթեցնելով քանդելուն է վերաբերում: 

Բացի այդ, նման խորհրդակցությունները նման են ծույլ աշակերտներին ուսուցչի կողմից դաս տալուն, որի արդյունքում, սակայն, աշակերտները նույն ծույլը,չարն ու «անհասկացողն» են մնում: 

Ու ամեն անգամ նույն չարությունն են անում , սակայն ուսուցիչը նորից բացատրում է, խրատում  ու ներում: 

Նույնիսկ դպրոցներում նման իրավիճակներին «մանկապարտեզ» անունով են կոչում: 

Ու նման խորհրդակցություններն, այն էլ, ուշացած, անկեղծ, անիմաստ են... իմաստ կունենային, եթե Արմեն Երիցյանին հանձնարարելուց բացի՝ ծառայողական հետաքննություն սկսել կամ նկատողություն տալ ԱԻՆ տվյալ ստորաբաժնման պատասխանատուին, վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն տար հենց ԱԻ նախարարին,որովհետև տեղի ունեցածն ապացուցում է, որ նրա   գերատեսչությունում «բարդակ» է...

Կամ՝ սեփականատիրոջն ու  շինարարական կազմակերպությանը վարչապետը ոչ թե նկատողություն տար, որից նրանց ոչ ֆինանսական կարողություններն են տուժելու, ոչ էլ նոր պաատվերներ ստանալու հեռանկարը, այլ ստիպեր վերականգնել շենքը՝ նույն տեսքով ոնց եղել է ու մի բան էլ ավելի՝ բարեկարգված: 

Այ այս դեպքում թող թնդացնեին պաշտոնական լրահոսով, թե «Վարչապետը վերականգնելու է Երևանում պայթեցված Առաջին տպարանի շենքը...»: 

Թե չէ ՝ պուտինյան ոճի խորհդրակցություններից, որ մենք «Վրեմյա»-ով  ենք նայել՝ նաֆթալինի հոտ է գալիս ու հավատ չի ներշնչում...

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Հ.Գ.

Ի դեպ, իբրև հետգրություն՝ պաշտոնական լրահոսից.

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող Հ;Հ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ա. Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее