galatv.am-ը գրում է, որ Գյումրիում տեղի ունեցած քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ, ՀՀ կառավարության պաշտոնական պատվիրակությունը շարժվել է դեպի Գյումրու մարզային գրադարան, իսկ Օղակաձև այգում քանդակագործության սիմպոզիումին ներկա գտնվելով և ծանոթանալով գյումրեցի քանդակագործների աշխատանքներին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սուլել է և սուլելով կիթառ է նվագել և նվիրել գյումրեցիներին:
Տիգրան Սարգսյանը նաև խոստացել է, որ ՀՀ կառավարությունը Գյումրու համար համալիր միջոցառումների ցանկ ունի, որը շուտով կներդրվի և որը միտված է Գյումրիում աղքատության կրճատմանը և արտագաղթի տեմպերը կրճատելուն:
Ի դեպ, Տիգրան Սարգսյանը խոստացել է, որ մշակույթի նախարարությունը Երևանից տեղափոխվելու է Գյումրի:
Մանրամասները՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում: