Hraparak.am-ը գրում է.
Մեր պաշտոնյաներին պաշտոններից ազատելու ֆոնի վրա է կառուցված այս հումորը: Ում հանում, ժողովուրդը ուխա՜յ է անում:
Հետոն թե ինչ կլինի, հետո կխոսենք:
Վարչապետը Հարուն Ալ Ռաշիդ թագավորի նման ուզում է իմանալ, թե ինչ կարծիքի է ժողովուրդը պաշտոնյաների մասին: Աղքատի շորեր է հագնում ու անցող- դարձող մեքենաների ապակիները ծեծում.
- Ահաբեկիչները պատանդ են վերցրել մեր բոլոր պաշտոնյաներին ու փրկագին են պահանջում: Հակառակ դեպքում նրանց վրա բենզին են լցնելու ու այրեն: - Դե մենք էլ որոշեցինք անցնել մեքենաների միջով և հարցնել, թե ով ինչքան կարող է տալ:
Մի վարորդ գոռում է.
- Ես 5 լիտր բենզին կարող եմ տալ:
Մյուսն էլ իրեն կորցրած գոռում է.
- Իմ բաքը մեր նախարարներին փեշքեշ...
Երրորդը համարյա շնչասպառ մրմնջում է. - Ախպեր, դե որ տենցա, իմ «բեզակալոնկան ձեր տրամադրության տակ ա»...
Ներկայացնում է Հասմիկ Բաբաջանյանը
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում