Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բարերարների աջակցությամբ վերանորոգվում է «Թթու ջուր» աղբյուրի հանգստի գոտին: Այդ աշխատանքների շրջանակներում ապրիլի 12-ին իրականացվեց ծառատունկ և տնկվեցին երկու մշտադալար տուա ծառատեսակներ, որոնք պետք է յուրօրինակ շուք հաղորդեին աղբյուրին և հանգստի գոտուն: Սակայն արդեն ապրիլի 13-ին ծառերն անհետացել էին:Հավանաբար, անհայտ բարաբարոսները դրանք գողացել են գիշերվա ընթացքում: Ցավալի և դատապատելի փաստ է: Վանաձորը թեև մշակութային և քաղաքային կենսաձևի հարուստ ավանդույթներ ունեցող քաղաք է, սակայն վերջին շրջանում զգացվում է նաև բարբարոսների ներկայություն:
Գրառումը և լուսանկարը` Էդիկ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից