▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վանաձորի երկնքում մի ահավոր ձայն լսվեց». Նարինե Ավետիսյան

Թարմացված․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»:

Թարմացված․ Լոռու մարզպետի աշխատակազմը հայտնում է. «Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ որ տեղի է ունեցել ավիացոն ուսումնավարժանք»:

***

Ֆեյսբուքյան օգտատեր, «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը գրում է․

«Վանաձորի երկնքում մի ահավոր ձայն լսվեց, կարծես ինչ-որ բան ընկավ կամ պայթեց: Այդ պահին էլ օդանավի ձայն էր գալիս»։

Ըստ այլ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների՝ շենք է պայթել գազից:  Տուժածների և ավերածության մասին ոչինչ հայտի չէ: 

Ինֆորմացիան այս հղումով կթարմացվի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее