▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովիդատավճիռը:

Դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց, որ դատարանը ձեռք բերված ապացույցների համադրելով միմյանց հետ, համարում է, որ Վալերի Պերմյակովը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքներով նախատեսված արարքները:

Դատարանը Պերմյակովին դատապարտեց ցմաh ազատազրկման` համակցելով նաև 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափերը` համապատասխանաբար 10 և 2 տարի ազատազրկում:

Դատավճիռը հրապարակվել է սպանվածների հարազատների եւ իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությամբ: 

Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրական բոլոր կետերով՝ Ավետիսյաների ընտանիքի անդամների սպանություն, զինված հարձակում, սահմանի ապօրինի հատման փորձ:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովինմեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее