Asekose.am-ի տեղեկություններով, իշխանական էլիտայի սիրելի «Օջախ» ռեստորանում հունիսի 11-ին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկնակի խնջույք էր կազմակերպել:
Ըստ ասեկոսեների, Վալերի Օսիկյանը վերջապես ՝ հարսանիքի ու ԶԱԳՍ-ի միջոցով օրինակացրել է հարաբերություններն ընտրյալի հետ, որը ապրիլի 27-ին իրեն որդի էր պարգևել:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի առաջնեկը ծնվել էև Երևանի Մարգարյան ծննդատանը: Հունիսի 11-ին Երևանի փոխոստիկանապետի հյուրեը նշել են նաև նորածնի քառասունքը:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը համազգային ճանաչում է ձեռք բերել` հետևելով Երևանում անցկացվող բոլոր ակցիաների կարգ ու կանոնին, որոնց ընթացքում ակտիվորեն շփվում է լրագրողների հետ։
Հավելենք, որ նույն օրը «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանի զարմուհի Իրինա Քոչարյանի հարսանիքը, ով ամուսնացել է երկրորդ անգամ: