Շատ ափսոս, որ երիտասարդության մեջ գորիլաների ու բանդեռլոգների մի շատ տարածված տեսակ կա, որ երբ ասում ես՝ «Հերիք է հետաքրքրվեք մեր էս խուժան քաղաքական կյանքով, հերիք կարդաք էս քրտնաթոր, բորբոսնած ու զազրելի «աստղ»-«աստղ»-ուհիներերի մասին, հերիք փորփրեք մեր անկատար անցյալը, մեղք եք, ախր, հետընթաց եք ապրում, աշխարհում էնքան լավ բան կան, ի վերջո հետաքրքրվեք արեւմտյան, եւրոպական արժեքներով»՝ էստեղ էդ մարդանման կապկի ձագերն ասում են՝ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ Ո՞ՐՆ Ա, ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻ՞ԶՄԸ»… Բա էս ինֆորմացիայի դարում մարդ էդքան փտած ու ՔՅԱՐԹՈՒ կլինի՞… Լրիվ՝ ջահել-ջահել գնացած, էլի… Տարիներով ապրեցինք Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում… մի օր, մի հատ հոմոսեքսուալիստ չտեսանք… Ձեներն էլ չլսեցինք… Սրանց, երեւի, շատ է հետաքրքրում հոմոսեքսուալիզմը… Բայց ես հո չե՞մ ասում՝ «Գնացեք Եւրոպայում ձեր համար ֆռֆռացեք, ծանոթացեք կյանքին»։ Տուրիստն էսպես թե էնպես 10-15 օրում ոչ մի բան չի հասկանա ոչ Լուվրից, ոչ Վատիկանից… Բայց ինֆորմացիա, ֆիլմեր, գրքեր հո կա՞ն… Էնտեղից հո կարելի՞ է իմանալ, թե Քյոլնի տաճարը որտե՞ղ է, Քյոլնո՞ւմ, թե՞ Դուսելդորֆում… թե ֆրանսիացիները ինչ գինիներ ու պանիրներ ունեն (350 տեսակ պանիր կա)… որ սպագետտին ու էսպրեսսոն իտալական ծագում ունեն… Մեզ մոտ էլ կան տարբեր բաներ, գոնե կարելի՞ է տեղյակ լինել, թե Երեւանում ո՞ր չինական ռեստորանն է լավը, ո՞ր պիցցան է պիցցայի համի նման… ու որ լֆիկի կոֆե խմել չի կարելի, ի վերջո… Բայց չէ, սրանք իրենց քյաբաբից բացի՝ հեռու չեն գնում… Հայկական քյաբաբը ու արեւմտյան հոմոսեքսուալիզմը, էդ գիտեն իրենք…
Դուրս է գալիս, որ մեզ մոտ երկու բան կա ընդամենը՝ Քյաբաբ ու Հոմոսեքսուալիզմ… Հա, մեկ էլ Րաֆֆին ու Սերժը։ Բայց եթե միսը թանկանա ու քյաբաբը վերանա, Րաֆֆիին էլ Սերժի հետ բարիշացնենք՝ կմնա մաքուր հոմոսեքսուալիզմը…
Բա 21-րդ դարի երիտասարդն էդպե՞ս է լինում… Քյաբաբ ու հոմոսեքսուալիզմ…
Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք