Դատելով սոցիալական կայքերի հայկական հակասոցիալական բաժիններից, շատ քիչ սխալվելով կարելի է պատկերացնել, թե ինչ հետաքրքրություններ ունի ցանցասեր հասարակությունը, սկսած այս տարվա փետրվարից։
Ուրեմն, փետրվարի կեսերից միինչեւ մարտի վերջերը, ընդդիմության վրա հույսները դրած ցանցասերների թիվը կազմում էր 75-85 տոկոս։
Ապրիլի սկզբներից մինչեւ հիմա ընդդիմության վրա հույսները դրած ցանցասերների թիվը կազմում է 10-12 տոկոս։
Իշխանություններ, կառավարություն, ՀՀԿ-ՄՀԿ, ոստիկան, ծեծ, ավազակապետություն, աղքատություն, բողոք ու նման հղումներ ցփխողները կազմում են միշտ 65-70 տոկոս։
«Հայ եմ ես, հայ եմ ես, վայ իմ ցավը տանեմ ես» շարքից զառանցանքներ ցփխում է ուղիղ 40 տոկոսը (գիտեք, էլի, ինչի մասին է, էլի՝ «10.000 տարվա հայ գրեր Բրազիլիայում», «Հայ լավագույն գլուխ հարթուկողներն Անտարկդայում», «Հայանուն աստվածները Հռոմում» ու նման կայֆեր)։
Ինտերնետը «ՑՆՑԱՑ» էշություններ՝ գտնում եւ ցփխում են ցանցասերների 25 տոկոսը։
Ծառուկյան-մառուկյան, տարոն-մարոն, լֆիկ-մֆիկ, մուկ-Մուկ՝ մի խոսքով՝ 11-րդ դարից էս կողմ չանցած էդ ֆեոդալների ու կուսակցական ծերտերի մասին հիմար հոդվածներ (նկարներով) ցփխում է 30 տոկոսը։
«Ամառը շոգ է լինում, իսկ ձմեռը ցուրտ» կամ «Փիղը մեծ կենդանի է» մակարդակի философский ՃՇՏԵՐ ցփխում է կանանց 35, տղամարդկանց 15 տոկոսը (ռուսերեն, Կոելյո-մոէլյո, սենց բաներ)։
Բոլշեիկյան դասակարգային սրումներ են ունենում ուղիղ 40 տոկոսը (ատելություն ոչ միայն ունեւորների նկատմամբ, այլ ընդհանրապես՝ միջին խավի, իր աշխատանքով ապրող ու ոչ մեկին չխանգարող մարդկանց նկատմամբ… դե, գիտենք, վերջիններս փիս կռակաձիլներ են, որովհետեւ «ժողովրդից» չեն)
Մնացածը.
Սեւակից մտքեր 30 տոկոս։
1915 Re Remember 35 տոկոս (էդ որ չդրվեց՝ ոչ միայն ուրիշ երկներ չեն ընդունի, այլեւ ընդունածներն էլ կհրաժարվեն, կասեն՝ ղալաթ ենք արել)։
Շատ ռաբիզ գույներով Հիսուսի նկար (իր հրեշտակներով ու մյուս աքսեսուարներով) 25 տոկոս (էդ գույներով պատկերված նկարների համար իրենք դժոխք են գնալու, էլի)։
«Բարեւ»-ային սատարման նկարներ - փետրվար 75 տոկոս, ապրիլ 3 տոկոս։
Հերոսների նկարներ (Դեմիրճյան, Վազգեն… Նժդեհն ու Մոնթեն չկան, էլի) - 10 տոկոս։
Yanny-իի նկար - 1 հատ (տեսել եմ)։
Ընդ որում՝ մեկի կազմած տոկոսները մյուսին ոչ խանգարում են, ոչ օգնում, բոլորը կազմում են էնքան, ինչքան ուզում են։
Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք