▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Սահակյան. Լավ է, որ կիթառ նվագել չսովորեցի

Փոքր ժամանակ ուզում էի կիթառի վրա նվագել սովորել, բայց լավ է, որ չսովորեցի, թե չէ հիմա կգնայի Հյուսիսային պողոտայում կնվագեի, ոստիկանները կձերբակալեին, կողքիս անմեղ լրագրողներին էլ կառնեին քացու տակ:

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ օրեր առաջ  «Հետք»-ի լրագրողի և ոստիկան Վարդան Ղուկասյանի (Դոգ)  միջև Հյուսիսային պողոտայում միջադեպ էր տեղի ունեցել: Ըստ լրագրողի` վեճը ծագել էր այն բանից հետո, երբ նա փորձել էր պարզաբանումներ ստանալ այն մասին, թե ինչու են  ոստիկանական համազգեստով երկու հոգի  փողոցային կիթառիստ Գևորգին  ստիպում հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք:

Հիշեցնենք նաև, որ Վ. Ղուկասյանը  հեռացվել է աշխատանքից:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее