Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը դիմեց ՆԳ նախարարին․ «Ոստիկանական միջամտությունները՝ հարձակումներն ու հալածանքներն անհանգստացնող և անընդունելի են։ Պարո՛ն Վահե Ղազարյան, արդեն երրորդ անգամ եմ ձեզ դիմում, ես վեր չկենամ, չգամ՝ հանդիպելու ձեզ։ Վերջին անգամ եմ դիմում ձեզ, ուրիշ հանգամանքներում կասեի՝ քեզ, հիմա ասում եմ՝ ձեզ։ Հիմա երեսիս նայեք և ուշադիր լսեք՝ մի՛ արեք, դուք հանցագործություն եք անում։ Ում հրամանն եք կատարում, չգիտեմ, բայց թող ձեր ընկերներն իմանան, որոնք նաև իմ ընկերներն են, որ սա անընդունելի է․․․ Երբևէ լսե՞լ եք՝ ազդանշան տալու համար մարդ տուգանեն, մեքենա կալանավորեն։ Բացի դա, դպրոցներ, դասարաններ վախեցնեն, էլ ո՞րն ասեմ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։ *** |
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը դիմեց նաև, իր խոսքով ասած, ստի գործիք դարձած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին․ «Դուք դարձել եք ապօրինության, անօրինության, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական գործընթացի քավության նոխազը։ Ձեր գլխին ա ջարդվելու ամբողջը․․․ Մի կողմ թողե՛ք, հրաժարվե՛ք բոլոր բաներից»,- նշեց նա։ |
«Վահե Ղազարյա՛ն, վերջին անգամ եմ ասում ձեզ»․ Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet