▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Ավետյանի մուրազը փորում չմնաց, նա կրկին Բաքվում է

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող, վտարանդի գրողների միության համահիմնադիր Վահե Ավետյանը վերջերս  Բաքու էր մեկնել, սակայն այնտեղ նրան մուտքի թույլտվություն չէին տվել: Ներկայումս նա կրկին Բաքվում է: Այդ մասին պարզ է դառնում Վահե Ավետյանի ֆեյսբուքյան էջից, որում նա նշել է, որ գտնվում է Բաքվի օդանավակայանում:

Հավելենք, որ ավելի վաղ  Բաքվի օդանավակայանից մուտքի թույլտվություն չստանալու ժամանակ Ավետյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն էր հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր սատարել էին իրեն այդ օրերի ընթացքում:

«Ես շնորհակալ եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին, ովքեր կողմ են խաղաղությանը: Եթե դուք կարծում եք, որ ինչ-որ մեկը կարող է փոխել պատմությունը խաղաղության առումով, մի եղեք ուղղակի ֆեյսբուքյան օգտատեր: Փոքրիկ ներդրում ունեցեք խաղաղության գործընթացում: Խաղաղության մեր տներին»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ  Asekose.am-ի հետ զրույցում իր` Բաքու մեկնելու վերաբերյալ Վահե Ավետյանը նշել էր հետևյալը.

«Մեր երկրները երկվորյակներ են. կան լավ մարդիկ և կան պարզապես անմշակ մարդիկ: Օդանավակայանում իրենց մեջ նույնիսկ վեճ կար՝ թողնել ինձ Բաքու, թե՝ ոչ: Ես երկու մեր ցեղերը հավասարապես եմ խղճում: Եթե ինձ մուտքի թույլտվություն տային, պետք է գնայի և ծաղիկներ դնեի «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձանին: Այս մասին ոչ ոք չէր իմանալու, իսկ հիմա սրա մասին գիտեն երկու երկրներն էլ»:

Screenshot_14

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее