Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանի կինը՝ Կարինա Գասպարյանը, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին խոստովանել է, որ ամուսինը միասեռական է, և որ իրենք իրենց ընտանիքը պահպանել են հանուն երեխայի:
«Ես անգամ վախեցել եմ մեր երեխային նրա հետ միայնակ թողնել»,- լրագրողի հետ զրույցում ասել է Կարինա Գասպարյանը:
Վերջինիս խոսքով՝ իր ամուսինը, գտնվելով Ադրբեջանում, կասկածելիորեն մտերմիկ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցի որոշ հայտնի լրագրողների հետ: Իսկ թե կոնկրետ որոնց հետ, Կարինա Գասպարյանը հրաժարվել է անուններ հրապարակել: