▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդն ամուսնալուծության օրը դանակահարել է կնոջը և որդուն

 

Ռուսաստանի գյուղերից մեկում ընտանիքի հայրը դաժանաբար սպանել է իր 44-ամյա կնոջը և որդուն: Կատարվածի մասին ոստիկաններին է հայտնել անձամբ 42-ամյա տղամարդը: Վերջինս պատմել է, որ այսօր առավոտյան նա աթոռով հարվածել է կնոջը, որից հետո մի քանի անգամ դանակի հարվածներ է հասցրել: Նրա խոսքով` առաջացած աղմուկի պատճառով սենյակ է մտել իրենց 14-ամյա որդին, ինչի արդյունքում հայրը սպանել է նաև նրան:

Ինչպես հաղորդվում է, ամուսինների հարաբերությունները լարված են դեռևս 2010թ-ից, սակայն որոշ խնդիրների պատճառով նրանց ամուսնալուծությունը հետաձգվել է, սակայն հենց այսօր պետք է կայանար դատական գործընթացի որոշիչ նիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее