Ավտոմասեր վաճառող 28-ամյա Ֆարշադ Հաշեզադեհն այնքան է տխրել կնոջ կրծքի նմանվող իր կրծքի պատճառով, որ պատրաստվել է ինքնուրույն անդամահատել այն բանից հետո, երբ նրան ասել են, որ ապահովագրությունը չի վճարի վիրահատության համար:
Տղամարդու խոսքով՝ ինքը դիմել է թերապևտի, ով դեղեր է առաջարկել, սակայն 10 տարվա ընթացքում ոչինչ չի ստացվել: Նա ասել է, որ կուրծքը սկսել է աճել իր 18 տարին լրանալուց քիչ ժամանակ հետո:
«Բուժումը սկսելուց հետո կրծքի աճը դադարել է, այն նորմալացել է, բայց երկու ամիս հետո նորից սկսել է մեծանալ: Ես սկսեցի տանջվել այդ պատճառով, որովհետև չէի կարող լուրջ հարաբերություններ ունենալ աղջիկների հետ»,- ասել է նա:
Ամռանը նա հագել է երկու-երեք վերնաշապիկ՝ խնդիրը թաքցնելու համար: Նրա հիվանդությունը՝ գինեկոմաստիան, բավական հազվադեպ հիվանդություն է, և լինում է հորմոնալ անհավասարակշռության պատճառով ու տղամարդկանց շրջանում ի հայտ է գալիս 50-ից հետո: Հիվանդությունը հազվադեպ է այդքան էքստրեմալ լինում:
Ֆարշադը փորձել է կտրել իր կուրծքը, փոխանցում է The Sun-ը: Նա ասել է, որ այդ քայլին դիմել է, որովհետև հոգնել է, այլևս չի կարողացել իր հիվանդությունը թաքցնել ընկերուհուց:
«Ցավոտ էր: Ամբողջ հատակն արյան մեջ էր: Բայց նույնիսկ դրանից հետո ապահովագրական ընկերությունը չտեսավ, թե ինչ հուսահատ եմ ես»,- ասել է Ֆարշադը:
Ընկերուհին ասել է, որ Ֆարշադը միայն մեկ ամիս հետո է պատմել իր խնդրի մասին: Նա ընկերոջն օգնել է հավաքել 4500 դոլար, տղան անցյալ ամիս վերջապես վիրահատվել է:
Հիմա Ֆարշադը նորմալ կուրծք ունի, ասում է, որ վերջապես երջանիկ է: «Հենց վերքը լավանա, ես նորից ինձ տղամարդ կզգամ»,- ասել է նա:
Աղբյուրը` Tokashi
Blognews.am