▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու 3 տանկ ոչնչացրած գյումրեցին պարգևատրվեց ոսկե հուշամեդալով

shuli-2

asparez.am-ը գրում է. Այսօր Գյումրին մեծ շուքով քաղաքի մուտքի մոտ դիմավորեց պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած գյումրեցի, ԼՂՀ ԶՈՒ-ի Մատաղիսում տեղակայված զորամասի մարտկոցի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանին: Նա քառօրյա պատերազմի ընթացքում ոչնչացրել է 3 տանկ, աչքի է ընկել արիությամբ ու հայրենասիրությամբ, զինվորն այս սխրանքի համար ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Հերոսին մեծ որգեւորությամբ ընդունեց նաեւ Գյումրու քաղաքապետը. հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը, պայքարելու կամքն ու ոգին, անձնական նվիրումն ու արիությունը` գյումրեցի Շուլի Հակոբյանը պարգեւատրվեց համայնքի ոսկե հուշամեդալով:

Շուլին եղել է զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին «Ֆագոտ»-ով հաշվարկի հրամանատար եւ ավագ  սերժանտ:

Ապրիլյան մարտական գործողությունների  ժամանակ նա մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով է խոցել  հակառակորդի 3 տանկն էլ` կասեցնելով թշնամու առաջխաղացումը:

-Ես կատարել եմ իմ պարտքը, դա իմ պարտականությունն էր, որը իրականացրել եմ փայլուն՝ հետ եմ մղել թշնամուն, ոչնչացրել եմ նրա երեք տանկը: Դա իմ համար կարեւոր քայլ էր այդ պատերազմական իրավիճակում: Ցավում եմ, որ իմ մարտական շատ ընկերեները այս պահին իմ կողքին չեն, նրանք եւս շատ բան են արել մեր հայրենիքի համար: Մենք մեր ռազմական գործողություններն իրականացրել ենք համախմբված՝հակառակորդին համապատասխան հակահարված տալով:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее