▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տրանսպորտի թանկանալը շղթայական բերելու է մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը»

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով դիմել է հանրությանը` նշելով, որ այսօր քաղաքապետարանում տեղի ունեցածը ոչ թե պոզով ու պոչով, այլ դուխով թալան է: ««Քաղաքացիական պայմանագիրը»` կից քույր խմբակցության և «Հանրային ձայնի»-ի` թրաֆիքինգի ենթարկված այն երկուսի օգնությամբ, թանկացրեց քաղաքային տրանսպորտը։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի մեկից տրանսպորտի գինը թանկանում է մինչև 300 դրամ։ Հաշվի առնելով այն, որ Երևանում բազմաթիվ քաղաքացիներ են օգտվում տրանսպորտից, ոչ միայն երևանցիներն են օգտվելու, կարելի է ասել՝ համապետական թանկացում է՝ մինչև 3 անգամ։ Սա այն դեպքում, երբ սոցիալական վիճակը լարված է, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ բարձրացել են։ Սա իր հերթին բերելու է տաքսու գնի թանկացմանը, առաքման գների և շղթայական բերելու է մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը»,- հայտարարեց Թևանյանը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее