Թարմացված․ Երևանու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների և գրառումների տեսքով մարտի 7-ին ներկայացրել է քաղաքապետարանում ֆինանսաբյուջետային հանձնաժողովում տրանսպորտի թանկացման փաթեթի քննարկման ընթացքը․ «Երևանի քաղաքապետարանը գաղտագողի ձևով ֆինանսաբյուջետային հանձնաժողովից մեկ ժամ առաջ բերել, ներկայացրել է տրանսպորտի թանկացման փաթեթը` առանց քննարկման, առանց լուրջ հիմնավորմանն։ Թանկացումը եթե որպես այդպիսին կա, ապա պետք է բյուջեի կողմից սուբսիդավորվի։ Իրենց պարգևավճարների փոխարեն նախ քաղաքացիներին պետք է մատուցեն արժանապատիվ տրանսպորտ, և քաղաքացու համար պետք է լինի 100 դրամ»։ Մեսրոպ Մանուկյանի տեղեկացմամբ՝ փաթեթը ներկայացրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը. «Քաղաքապետարանի աշխատակիցները Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ պնդում էին, որ 7 մլրդ դրամը սուբսիդավորովում է, դա հերքվեց, պարզվեց, որ քաղաքային բյուջեից 4 մլրդ 34 մլն դրամ է սուբսիդավորվելու։ Հրաժարվեցին, չներկայացրեցին, թե օրական որքան գումար է հավաքագրվում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, այսինքն ամեն օր մենք վճարում ենք գումար, բայց օրվա վերջ չեն կարողանում հաշվել։ Ամենամեծ կոռուպցիան դա է, որ այդ թվերը թաքցնում, չեն հրապարակում։ Ինչպե՞ս է ձևավորվում բյուջեն, սկզբում հավաքագրվում է գումարը մեր վճարած 100 դրամներով, այնուհետև պակասորդ գումարը սուբսիդավորվում է քաղաքային բյուջեի կողմից, հիմա քաղաքային բյուջեն տրամադրում է 4 մլրդ-ը, ստացվում է, որ մնացածը փակվում է մեր վճարած 100 դրամների միջոցով»,- ասել է Մեսրոպ Մանուկյանը և գործընկերոջ՝ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի հետ հանդես եկել կոչով․ «Սիրելի երևանցիներ, մնում է, որ ձեր շահերը ինքներդ պաշտպանեք, համախմբվեք և հանրային ճնշման արդյունքում ստիպեք քաղաքային իշխանություններին ետ կանգնել տրանսպորտի թանկացման որոշումից։ Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի մեկ միջոց ունենք՝ ընդվզում»։ Ավագանու անդամների տեղեկացմամբ՝ մարտի 12-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի ժամանակ մեծամասնության կողմից ցանկություն կա թանկացման նախագիծը անցկացնել։
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի մեկ միջոց ունենք․ «Մայր Հայաստան» խմբակցություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet