▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխմախի Մհերը լրագրողների խմբին «նախիր» է անվանել

Դատելով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ  այսօրվա  տեսանյութից՝ նա  խորհրդարանի միջանցքում իրեն սպասող լրագրողների խմբին «նախիր»  է անվանել: 

Այդպես է պնդում իմ գործընկերներից մեկը՝ նույն տեսանյութում:

Մհեր Սեդրակյանն, իհարկե, հերքում է ու նույնիսկ այդ մասին պնդող լրագրողին իր սենյակ է կանչում՝  առանձնազրույցի:

Բացի այդ՝ Մհեր Սեդրակյանն ասում է, թե նորմալ լրագրողների հետ միայն կշփվի: Փաստորեն՝ Հայաստանի լրագրողների մեծ մասն աննորմալ է, քանի որ հիմնականում ով շփվում է Մհեր Սեդրակյանի հետ՝ վիրավորանքի կամ նույնիսկ հայհոյանքի է արժանանում:

Հայտնի է, որ Մհեր Սեդրակյանը սովորություն ունի հայհոյել, երբեմն էլ ներողություն խնդրել, ինչը, սակայն, նրա համար ուրջ հետևանքներ չի ունենում:

Մհեր Սեդրակյանը նաև  ցանկանում է գրավոր շփվել լրագրողների հետ, սակայն կարծում եմ, որ ԱԺ պատգամավորը գրավոր այլ տեքստի կարիք ունի՝ ԱԺ նախագահի ու էթիկայի հանձնաժողովի կողմից, որով գուցե ինչ-որ ժամանակ նա կդադարի վիրավորել լրագրողներին: 

Իսկ մինչ այդ՝ գուցե խորհրդարանում աշխատող լրագրողները բոյկոտեն Մհեր Սեդրակյանին, միևնույն է՝ որևէ նորմալ ու հասկանալի  պատասխան չեն ստանալու իրենից՝ լինի ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու, թե լրագրողների խմբին «նախիր»  անվանելու մասին:  

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее