Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես իսկապես մտահոգ եմ Սիրիայի գործող վարչակազմի կողմից քիմիական զենքի կիրառման փաստով, ինչն «ապացուցվեց». դա պատրվակ է ռազմական միջամտության համար: Հիշո՞ւմ եք «slam dunk» (հավաստի) ապացույցը՝ ընդդեմ Իրաքի: Ինչո՞ւ Ասադը պետք է օգտագործեր քիմիական զենք, եթե նա առաջնորդ է իր սեփական շրջանում: Ես իմաստ չեմ տեսնում դրանում: Ավելի հավանական է այն, որ «Ալ Քաիդան» և «Ջաբաթ ալ Նուսրան» (Al-Nusra Front) արած լինեն, որպեսզի ներգրավեն Արևմուտքին: Այս անգամ թողե՛ք աշխարհի մարդկանց՝ տեսնեն ապացույցը, և թող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ներգրավվածության որոշում կայացնի, ոչ թե՝ Անվտանգության խորհրդի որոշ երկրներ: Պարզապես մի քանի միտք»: