Թուրքիայում զոհված զինվորի թաղման արարողոթւյան ժամանակ իմամը (մահմեդական հոգևորական) որոշելով չսպասեցնել ներկա բարձրաստիճան զինվորականներին, զանգահարել է, որպեսզի բուլդոզերի վարորդը մոտենա և գերեզմանահողը լցնի:
«Եղանակը շոգ է, մեր հյուրերին չսպասեցնենք, բուլդոզերը բերեք»,- ասել է իմամը:
Այդ միտքը, սակայն, ոչ բոլորին է, որ դուր է եկել: Ներկաներից մեկն անարգանք համարելով դա զինվորի հանդեպ, ասել է.
«Ազգականները ցանկանում էին բռով հող լցնել հերոսի վրա, սակայն նրանց դա չթույլատրվեց: Ինչ է որ մի երկու պաշտոնյա և հոգևորական չեն կարող երկար շոգին կանգնել, հերոսի վրա բուլդոզերով եք հող լցնում, սա պարզապես խայտառակություն է»,- ասել է ներկաներից մեկը: