▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հայ կնոջը կտտանքների են ենթարկել՝ հափշտակելով 1,5 մլն լիրա

Երեկ՝ մարտի 15-ի,  Ստամբուլում անհայտ անձիք մտել են են «Անթև Հակոբ» անունով հայտնի հայ բժշկի տուն, կտտանքների ենթարկել նրա կնոջն ու թալանել տունը, երբ բժիշկը տանը չի եղել:

77-ամյա Հակոբ Կոթողյանին ու նրա 63-ամյա կնոջը՝ Սյուզան Կոթողյանին կապել են և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը։ Կինը սկզբում չի ասել, սակայն, չդմիանալով տանջանքներին, հայտնել է գաղտնաբառը:Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը: 

Հանցագործները չհրկիզվող պահարանից հափշտակել են 1,5 մլն լիրա (540 հազար դոլար) ու հեռացել։

Սուզան Կոթողյանը կարողացել է մի կերպ ազատվել կապանքներից ու զանգել ոստիկանություն։ Դեպքի վայր մեկնած շտապօգնության աշխատակիցները կնոջը հիվանդանոց են տեղափոխել։ 

Հակոբ Կոթողյանը աշխատանքի վայրում է  իմացալ կնոջ հետ պատահածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее