▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ղեկավարությունը մտադրություն ունի վերականգնելու մահապատիժը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Մահապատիժը մեզ մոտ արգելված է, բայց շաբաթ օրը սահմանադրական խորհուրդը կքննարկի պատժի այդ ձևը վերականգնելու մասին: Բոլոր դավադիրները, «զուգահեռ պետության» բոլոր ներկայացուցիչները , այդ թվում` Թուրքիայի Զինված Ուժերը գտնվում ե արդարության ձեռքում և խիստ պատիժ կկրեն»:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձի բոլոր կազմակերպիչները հայտնի են։ Ձերբակալվածների թիվը հասել է 2.839-ի, սպանվել է մոտ 200,  վիրավորվել`1400 մարդ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Իրենց հերթին՝ ռազմական հեղաշրջման մասնակիցները խոստացել են վճռականորեն շարունակել իրենց պայքարը ռեժիմի դեմ՝ չնայած անհաջողությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее