▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական մեծ համայնք ունեցող Նանսի քաղաքի հայկական ռադիոյի հերթական խիզախությունը

Գարնանային այս քանի օրը լցված է Սպարապետի շնչով:

Մարտի 5-ն է՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

Այս օրը վաղուց դարձէլ է տոն յուրաքանչյուր հայի համար որպես հաղթանակի տոն, որ մայր հողը ծնեց Վազգենին:Սպարապետի ծննդյան օրը նաեւ երկրապահի օրն է դարձել ի պատիվ երկրապահի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի:

Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքը, Նանսիում ԵԿՄ տարածքային վարչությունը միջոցառումների շարք է պատրաստել այս օրերին:

Առաջին անգամ Նանսիի հայկական ռադիոյով մի ամբողջ եթերաժամ ֆրանսերենով նվիրված եղավ սպարապետին. խոսեցին նրա անցած ճանապարհի ու վաստակի մասին, հնչեցին սպարապետին նվիրված երգեր:

Հիշեցնենք, որ Նանսին ֆրանսիական այն քաղաքներից է, որտեղ բավականին ուժեղ է թուրքական համայնքը, եւ այսօր մարտի դաշտից այսքան հեռու Ֆրանսիայում նորից հնչեց սպարապետի անունն ու նրա մասին երգեր, նորից ապացուցելու համար, որ մեզ ընդամենը 500 հոգանոց մահապարտների գունդն էլ բավական է մեր հավերժ գոյության համար. ծնունդդ շնորհավոր, Սպարապետ, հավերժ փառք քեզ, Երկրապահ:

Հիշեցնենք, որ երկրապահ կամավորականների միության նախագահ, արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հաճախ է այցելում Նանսի՝ տեղի երկրապահ տարածքային վարչությունն ավելի հզորացնելու նպատակով:

 

Մարինե Թադևոսյան

Ֆրանսիա, Նանսի

Հայասա FM

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее