Թուրքական «Turan Ordusu» (Թուրանի բանակ) անվամբ հաքերնրի (ցանցահաններ) խմբի ադրբեջանական ճյուղ հանդիսացող «Anti-armenia Team» խումբը գրոհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը (mfa.am):
Այս մասին տեղեկացնող թուրքական «milliyet» թերթի կայքը նշում է, որ հարձակումներ են իրականացվում նաև Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ), Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հայկական դեսպանատների կայքէջերի վրա: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ:
Ավելի վաղ վերոնշյալ «Turan Ordusu» խումբը, թուրքական լրատվամիջոցների պնդմամբ, կոտրել էին մի շարք հայկական կայքէջեր:
Աղբյուր` Ermenihaber.am