▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք մերկապարուհու արկածները Երևանի սթրիպտիզներում

Newmag.am-ը գրում է.

Նա ալարկոտ կատվի քայլվածքով մոտենում է սթրիփ-խողովակին և սկսում է խաղալ նրա հետ՝ թուրքական մեղեդու հեշտանքային ռիթմին հնազանդ: Սկզբում՝ կարծես ծուլանալով: Հետո խաղը թեժանում է: Նա մերկանալու տաղանդ ունի: Թափանցիկ զգեստներից ազատվում է այնպես, կարծես գիշերային ակումբի բեմն իր ննջարանը լինի, որտեղ ինքը մենակ է: Գիշերային ակումբի սեղանների մոտ նստած տղամարդկանց թվում է, թե իրենք բանալու անցքից են հետևում իրադարձություններին: Դա ավելի է սրում հաճույքի զգացումը: Իսկ կանայք, որոնք ստրիպտիզ նայելիս միշտ էլ մի քիչ «մերկանում են» պարուհու հետ, այս դեպքում ամոթի թաքուն ապրումներ չեն ունենում: Դիլարան հաճախորդներին չի նկատում:

Ես հանվելիս չեմ ամաչում: Դրսում էլ եմ շատ բաց հագնվում: Ինձ համար կարևորը մերկանալը չէ, այլ` իմ պարը, իմ արվեստը: Պարելիս, երբ աչքս հայելուն է ընկնում, ես հաճույք եմ ստանում… լավ եմ զգում, որ էս սիրուն աղջիկը ես եմ: Իսկ տղամարդիկ գալիս են տկլոր աղջիկ տեսնելու: Ես էլ սիրում եմ դատարկել նրանց գրպանները: Չէ՞ որ նրանք դրա′ համար են եկել:

Դիլարան իր գործի գիտակի տեսքով վառում է սիգարետը և սկսում է բացատրել, որ պարելիս պետք է հանվել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Պետք է կիսատ ասված խոսքի, փափուկ ռեզինի պես ձգել մերկանալու պահը: Այդպես ավելի շատ ես փող պոկում: Հաճախորդի հետ շատ խոսել չի կարելի: Եթե ուզում ես իշխել տղամարդու վրա, պետք է միանգամից չբացվես, միշտ մի գաղտնի բան թողնես: Հակառակ դեպքում դու նրա համար հետաքրքիր չես լինի, ու նա քո վրա գումար չի ծախսի: Դիլարան չի սիրում իր իսկական անունը:

Ծնողներս ինձ շատ տգեղ անուն են տվել: Ամաչում եմ, որ թուրք եմ, ամաչում եմ: Բայց թուրքական երգերը շատ եմ սիրում: Փոքր ժամանակ եմ սովորել: Ինչ ինձ հիշում եմ՝ պարել եմ: Ես միայն թուրքականի ու արաբականի տակ եմ պարում:

Դիլարան պարում է Երևանի գիշերային ակումբներում: Գումարի 50 տոկոսն է իրենը: Մնացածն ակումբն է վերցնում: Ստրիպ-պարուհու գործը ձմեռն է աշխուժանում: Բայց Դիլարան ամառ-ձմեռ լավ է վաստակում: Թուրք մերկապարուհու ոչ բոլոր ելույթներն են հարթ անցնում: Երբ արաբական ու թուրքական պարեր են հայտարարում, գիշերային ակումբի անվտանգության  աշխատակիցները կազմ ու պատրաստ սպասում են հերթական միջադեպին: Հաճախ Դիլարային ինչ-որ մարդիկ են մոտենում և զգուշացնում. «Մենք կգնանք՝ նոր կպարես, թե չէ վատ կլինի»: Այսպիսի դեպքերում Դիլարան պահպանում է սառնասրտությունը. «Բայց չէ՞ որ ինձ էլ սպասողներ կան»: Երբեմն հաճախորդները նույնիսկ փորձում են հարվածել նրան:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее