▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք իմամի հետանցքից վարունգ են հանել և զրկել նրան հոգևոր կոչումից

Armtimes.am-ը գրում է.

Թուրքիայում գավառական իմամին զրկել են հոգեւոր կոչումից՝ վարունգի պատճառով: Ինչպես հայտնում է Ruposters կայքը, դեպքը տեղի է ունեցել Կենտրոնական Անատոլիայում:

Հաղորդվում է, որ հունիսի 23-ին Կայսերի գավառից 39-ամյա իմամը հոսպիտալացվել է որովայնի ուժեղ ցավերով: Բացի սա՝ տղամարդու մոտ նկատվել է արնահոսություն հետանցքից:

Նշվում է,որ զննության արդյունքում բժիշկները հայտնաբերել են, որ իմամի հետանցքում վարունգի մնացորդներ կան, եւ հանել են դրանք: Բուժաշխատողների կարծիքով, հենց վարունգի պատճառով են իմամի մոտ արնահոսություն եւ ցավեր առաջացել:

Փոխանցվում է, որ երիտասարդ հոգեւորականը դուրս է գրվել հիվանդանոցից հունիսի 24-ին, սակայն Կրոնի հարցերով տեղական վարչությունը, իմանալով պատահածի մասին, սեփական հետաքննությունն է սկսել, որի արդյունքներով իմամին հեռացրել են կրոնական ծառայությունից:

Թուրքիայի բժիշկների պալատն այս կապակցությամբ բողոք է հայտնել՝ նշելով, որ հիվանդների մասին նման տեսակի տվյալները չպետք է դուրս գան բուժհաստատություններից:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее