▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք երգչուհու կտրուկ պատասխանը՝ «եռագույն» զգեստի համար իրեն վիրավորող ադրբեջանցիներին

Թուրք երգչուհի և հաղորդավարուհի Հադիսե Աչքըգյոզը պատասխանել է  ադրբեջանական մամուլում իրեն ուղղված քննադատություններին ու վիրավորանքներին:


Թուրքական «Haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ սոցցանցերում կատարած գրառմամբ երգչուհին նշել է, որ սովորաբար չի արձագանքում իր հասցեին հնչեցված խոսքերին և նախընտրում է լռել, քան տգետների հետ տգիտանալ: Դիմելով մասնավորապես «իր թուրքական ինքնության վերաբերյալ անհիմն մեկնաբանություններ անող փոքրոգի մարդկանց», Հադիսեն գրել է.

«Դուք չեք կարող մենաբանել իմ հագած զգեստը ձեր անմիտ, անմարդկային, հիվանդագին երևակայության ուժով»:

Թուրք երգչուհին իրեն վիրավորող ադրբեջանցիներին նաև հետևյալ տողերն է ձոնել.

«Մի խաբվիր տգետի դատարկ խոսքերին,
Հետամնացը տեղով կեղծիք է,
Թե աշխարհի չորս կողմին էլ տիրի,
Միտքը, թիրախը, ուղին կեղծիք է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում ընթացող «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի ժամանակ Հադիսե Աչըքգյոզի կրած զգեստի նարնջագույն, կապույտ, կարմիր գունային հորիզոնական շերտերը ադրբեջանցիները նմանեցրել էին հայկական եռագույնին:

Զգեստը դարձել էր ադրբեջանական մամուլի օրակարգային թեման, իսկ սոցցանցերը ողողվել էին երգչուհուն ուղղված վիրավորական ու քննադատական հայտարարություններով:

Նյութի աղբյուրը՝ Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее